Ադրբեջանական սոցցանցերը գրում են երկու զինծառայողի մահվան մասին․ «Razm.info»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

նկար

Ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցներից մեկի համակարգող Հեբիբ Աբդուլլաևն այսօր գրել է ադրբեջանական բանակի ևս երկու կորստի մասին, որոնց վերաբերյալ երկրի պաշտպանության նախարարությունը տեղեկություն չի հրապարակել, փոխանցում է «Razm.info»-ն։

Ըստ ադրբեջանցի ընդդիմադրի՝ մարտի 29-ին Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված Կուբաթլուի շրջանում Պետական սահմանապահ ծառայության զորամասերից մեկում սպանվել է Ալի (Əli) անունով զինծառայող։ Նշվում է, որ «հայերի հարձակման հետևանքով սպանված» զինծառայողի հուղարկավորությունը կատարվել է այսօր։

Մեկ այլ չհաստատված տեղեկության համաձայն՝ Հադրութի ուղղությամբ անհայտ հանգամանքերում մահացել է 1993 թ․ ծնված ենթասպա Ալիև Հեյդար Ռյովշան օղլուն:

Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում տարածված տեղեկությունների համաձայն՝ Նախիջևանի համազորային բանակի հետախույզը, որը նաև մասնակցել էր Արցախյան վերջին պատերազմին, այսօր խեղդվել է Մարտունու բրիգադներից մեկի մոտակայքում գտնվող գետում։

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ մարտի 22-ին Քարվաճառում անհայտ պայմաններում հրազենային վնասվածքից մահացել էր Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Զյոհրաբով Իլքին Ռամին օղլուի (Zöhrabov İlkin Ramin oğlu) մասին, որից հետո տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի ՊՆ-ն։ Իշխանամետ կայքերի լրագրողների պնդմամբ՝ զինծառայողն ինքնասպանություն էր գործել։

--00—ԼՄ