Մենք ջանք չենք խնայում, որպեսզի վերականգնենք ձեր հավատը իրական քաղաքական թիմի նկատմամբ․ Թանդիլյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

Screenshot_1

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մենք բաց ու անկեղծ ենք երևանցու հետ։

Դուք պետք է մանրամասն իմանաք, մեր քաղաքի զարգացման ի՞նչ առաջարկներ է անում «Ապրելու երկիր» կուսակցությունը։

Քարոզչական և տեխնոլոգիական մանիպուլյացիաները հաճախ ստվերում են իրական և անհրաժեշտ տեղեկատվությունը։

Մենք ստեղծել ենք նոր հարթակ՝ www.apreluyerevan.am կայքը, որտեղ դուք կգտնեք ամբողջ տեղեկատվությունը մեր ծրագրերի, մեգանախագծերի, թիմի ու փորձի մասին, կստանաք ամենակարևոր հարցի պատասխանը՝ ինչու՞ ընտրել մեզ։

Սիրելի երևանցի,

Մենք ջանք չենք խնայում, որպեսզի վերականգնենք Ձեր հավատը իրական քաղաքական թիմի նկատմամբ։

Ձեր վստահությունը մեզ համար ամենակարևորն է՝ Ապրելու Երևան կառուցելու ճանապարհին»։

--00—ՅՄ