Արտակարգ իրավիճակ՝ Նորագավիթում. կեղտաջրերը ողողել են տները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

դ

 

Այսօր՝ օգոստոսի 25-ին, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի (ով ի դեպ գտնվում է արձակուրդում), թաղապետարանի կոմունալ բաժնի պետի և «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչների օպերատիվ աշխատանքն իր դրական արդյունքը տվեց:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ 10 օր է Նորոգավիթ 2 փողոցի մի քանի նրբանցքներում կեղտաջրերի համար նախատեսված դիտահորերի խցանման պատճառով այդ հատվածում տիրում է գարշահոտություն:

Աղբյուրի հետ զրույցում բնակիչները ասում էին. «10 օր է զանգահարում ենք քաղաքապետարանի թեժ գիծ, «Վեոլիա ջուր» ու 10 օր է ստանում ենք նույն պատասխանը՝ «ձեր կանչը գրացնված է, մասնագետները կմոտենան», սակայն այդ մասնագետները կարծես Թումանյանի հայտնի հեքիաթի «Կիկոսի որդին» լինեն, էն որ ընտանիքի անդամներով գնում են Կիկոսի հետևից ու տուն չեն վերադառնում, լրիվ էդ վիճակն ա  մեր թաղամասում: «Վեոլիա ջուր»-ը ասում է, որ մասնագետները անհրաժեշտ տեխնիկայով մոտենում են ու 10 օր է մենք սպասում ենք»։ 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

--00--ՍՊ