Սինանյանը շնորհակալություն է հայտնել Մենենդեսին Հայաստանին և հայերին ցուցաբերվող աջակցության համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

սին

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը շարունակում է աշխատանքային այցը Կիպրոս՝ մասնակցելով Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովին։

Համաժողովի շրջանակներում Զարեհ Սինանյանը մասնակցել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռոբերտ Մենենդեսի ելույթին, որից հետո շնորհակալություն է հայտնել նրան Հայաստանին և հայերին ցուցաբերվող աջակցության համար։

Գլխավոր հանձնակատարը մասնակցություն է ունեցել նաև Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խիստոդուլիդեսի կողմից կազմակերպված ընդունելությանը և պարգևատրման արարողությանը։

--00--ԼՀ