Սա տեռոր է, Ալիևը ցնծում է, Փաշինյանը նրան մեծ նվեր է արել՝ ինձ Երևան չթողնելով․ Կրիվոպուսկով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

Նայե՜ք, թե ինչպես են Ադրբեջանում ուրախանում, որ իմ մուտքը դեպի Հայաստան արգելվել է, սա Փաշինյանի մեծ նվերն էր Ալիևին։ Այս մասին 24News-ի ռուսալեզու "Регион и мы" հաղորդման ժամանակ ասել է Հայաստանի հետ բարեկամության ու համագործակցության ռուսական միության ղեկավար, դիվանագետ Վիկտոր Կրիվոպուսկովը, ում մուտքը վաղուց արգելված էր նաև Ադրբեջան։

Կրիվոպուսկովը ժամանել էր Երևան հինգշաբթի առավոտյան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրանից վերցրել էին անձնագիրը, սպասեցրել չորս ժամ, որից հետո հայտնել, որ իր մուտքը Հայաստան արգելված է՝ չտալով այլ բացատրություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ