Ադրբեջանը վերջնաժամկե՞տ է ներկայացրել Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News  

Ալիև

Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանում կրկին լարված իրավիճակը, ըստ ամենայնի, լուրջ պատճառներ ունի։ Համաձայն ՀՀ ռազմաքաղաքական իշխանություններում մեր աղբյուրի խոսքերի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջնաժամկետ է ներկայացրել Հայաստանին՝ պահանջելով մեկ ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիր կնքել (այսինքն՝ ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս) և լուծել Մեղրիի միջանցքի հարցը։ Հակառակ պարագայում Ալիևը սպառնում է նոր պատերազմ սկսել Հայաստանի դեմ և իր կամքն ուժով պարտադրել հայկական կողմին։ Այս մասին հայտնում է Times.am-ը։

Ըստ մեր աղբյուրի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նեղ շրջանակում արդեն քննարկել է Ալիևի ներկայացրած պահանջները։ Այդ հարցի կապակցությամբ իշխանական թևը զգուշորեն փորձում է ճշտել նաև խորհրդարանական ընդդիմության կարծիքը։ Այդ է պատճառը, որ «Քաղաքացիական Պայմանագիր»-ը որոշել է համաձայնվել ընդդիմության պահանջին և սահմանային իրավիճակի հարցով փակ քննարկում կազմակերպել Ազգային ժողովում։ Ըստ մեր տեղեկությունների, այսօր իշխանությունները կակնարկեն խորհրդարանական ընդդիմությանը Ալիևի կողմից ներկայացված վերջնաժամկետի մասին, որից հետո, կախված ընդդիմության մոտեցումներից, նրանք կփորձեն հստակեցնել սեփական դիրքորոշումը և որոշեն, թե ինչ պատասխան են տալու ադրբեջանական կողմին։

--00—ՄՀ