Դեպի Մոսկվա թռչող երկու ԱԹՍ է խոցվել․ Սոբյանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

մոսկ

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ երկու մարտական ԱԹՍ է խոցվել, որոնք թռչել են դեպի Ռուսաստանի մայրաքաղաք:

«Մեկը՝ Դոմոդեդովո շրջանում, երկրորդը՝ Մինսկի մայրուղու տարածքում»,- գրել է Սոբյանինը Telegram-ի իր ալիքում։

Նրա խոսքով՝ տուժածների մասին տեղեկություններ չկան։ Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները։

--00—ԼՀ