Օլիմպիական փառատոն. Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ նվաճեց օղակներում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

1107751-670x375

Հայաստանի սպորտային մարմնամարզության երիտասարդական հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը ևս ոսկե մեդալ է նվաճել Սլովենիայի Մարիբոր քաղաքում ընթացող Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում: Հայ մարզիկը հավասարը չի ունեցել օղակների վարժությունում՝ վաստակելով 13,666 միավոր: Հայտնում է Armsport.am-ը։

Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանը՝ 12,800 միավորով, զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ