Հայկ Մարությանը ոսկե մեդալով է պարգևատրել ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News 

հասարակական

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պարգեւատրումների մասին որոշումներ է ստորագրել։ Դրանցից մեկով նա ոսկե մեդալով է պարգեւատրել ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փրկարար ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանին։

«Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ, Երևան քաղաքի բնակչության պաշտպանության բնագավառում ակտիվ գործունեության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, հնարավոր հետևանքների վերացման և արագ արձագանքման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փրկարար ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանին պարգևատրել Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով»,- ասված է որոշումներից մեկի մեջ։

Մյուս որոշմամբ քաղաքապետը Երևանի քաղաքապետի շնորհակալագրով է պարգևատրել Արվին Քոչարյանին և Սարգիս Անտոնյանին։

«Երևան քաղաքի ձևավորման և բարեկարգման ոլորտում ցուցաբերած մասնագիտական աջակցության համար՝ Արվին Քոչարյանին և Սարգիս Անտոնյանին պարգևատրել Երևանի քաղաքապետի շնորհակալագրով:

Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի վրա:

Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վ.Խաչատրյանի վրա»,- ասված է որոշման մեջ։

--0--ԿԿ