Փաշինյանն իր աշխատակազմից Մհեր Թոռչյանին գործուղում է Չինաստան՝ «Նաիրիտի» հարցով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

1674500444.jpg

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ վարչապետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ծրագրերի բաժնի պետ Մհեր Թոռչյանը հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 4-ը ներառյալ գործուղվում է Չինաստան:

Որոշմանմեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ, 4-րդ և 23-րդ կետերը`

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ծրագրերի բաժնի պետ Մհեր Թոռչյանին 2023 թվականի հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 4-ը ներառյալ գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Դատոն)` «ՇանսիՆաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի 6-րդ լիագումար նիստին և բոլոր բաժնետերերի ժողովին մասնակցելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ծրագրերի բաժնի պետին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի 2 Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

--00—ԶՀ