Քննարկվել են Երևանի «Փոքր կենտրոնի» կառուցապատմանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

Երեւան_ՓոքրԿենտրոն.jpg

Երևանի «Փոքր կենտրոնի» կառուցապատման վերաբերյալ օրինագծի մշակմանն առնչվող հարցեր են քննարկվել փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի հանդիպման ժամանակ: Հայտնում են Երեւանի քաղաքապետարանից:

Նախագծի նպատակն է մայրաքաղաքի համաչափ զարգացմանը զուգընթաց՝ պահպանել փոքր կենտրոնի ճարտարապետական կերպարի ինքնությունը: Կարևորելով օրինագծի մշակումը՝ փոխքաղաքապետ Ավինյանն ընդգծել է, որ այն պետք է լինի համալիր փաստաթուղթ, որը կկանոնակարգի կենտրոնիկառուցապատումը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն իր հերթին նշել է, որ հայեցակարգը հնարավորություն կտա ամրագրել ճարտարապետական կերպարի միասնականությունը, փոքր կենտրոնի առանձնահատկություններից բխող քաղաքաշինական գործունեության պայմաններն ու հստակ նորմերի սահմանումը:

--00—ԶՀ