Հուլիսի 19-ին Թումանյան փողոցում և Իսակովի պողոտայում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News

l-0x0wh-786x458z-1.jpeg

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից իրազեկում են, որ հուլիսի 19-ին՝ ժամը 00:00-04։00, Կենտրոն վարչական շրջանում՝ Թումանյան փողոցում և Իսակովի պողոտայում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով կիրականացնի սրսկման աշխատանքներ:

Անվտանգությամբ պայմանավորված՝ ՀՈԱԿ-ից բնակիչներին հորդորում են փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները:

--00—ԶՀ