Վիգեն Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում է ձեռնարկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24news

vigen-sargsyan

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է, եւ միաժամանակ նրա նկատմամբ միջազգային հետախուզման գործընթաց է ձեռնարկվել: Այս մասին գրում են լրատվամիջոցները։

Նշվում է, որ որոշումը կայացվել է հուլիսի 12-ին ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի կողմից։ Համաձայն որոշման՝ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է քննությունից խուսափելու պատճառով մեղադրյալի գտնվելու վայրն անհայտ լինելու հիմքով։

Հիշեցնենք, որ նախկին նախարարը մեղադրվում է 2018 թ.-ի հունվարին ՊՆ հաշվեկշռում գտնվող, Երեւանի Գ. Հասրաթյան փողոցի թիվ 25/6 հասցեի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում դիտավորությամբ իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու մեջ:

--00—ՅՄ