Ադրբեջանի փոխզիջման պահն է եկել, բայց նա հրաժարվում է` գնալով ուժային լուծման. փորձագետ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒԼԻՍԻ 3, 24News

 Ադրբեջանի փոխզիջման պահն է եկել, բայց նա հրաժարվում է` գնալով ուժային լուծման: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց արևելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։

Պետրոսյանի համոզմամբ, վաշինգտոնյան բանակցություններում որևէ առաջընթաց չի նկատվում, առանցքային հարցերը դեռևս մնում են չլուծված։ Ըստ նրա՝ փոխարենը լարվածություն է նկատվում տարածաշրջանում, և Ադրբեջանը հնարավոր է, որ անցնի ուժի կիրառման։ Փորձագետի կարծիքով, ներկայումս Բաքուն իրավիճակն է ուսումնասիրում՝ հասկանալու, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ ագրեսիան։

Պետրոսյանի պնդմամբ, Բաքուն և Ստեփանակերտը մաքսիմալիստական դիրքորոշում ունեն և չեն պատրաստվում զիջել, բացի այդ աշխարհաքաղաքական իրադրությունն էլ նպաստավոր չէ հարցի խաղաղ կարգավորման համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ