Արման Սահակյանը կրկին վերընտրվել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24news

Screenshot_2

Փոփոխություն է տեղի ունեցել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ղեկավար կազմում: Ակումբի նախագահի պաշտոնում կրկին վերընտրվել է Արման Սահակյանը:

2020 թվականից ակումբի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Տիգրան Վիրաբյանը:

Հիշեցնենք, որ Տիգրան Վիրաբյանը «Շիրակ» ֆուտբոլային ակումբի կողմից ներկայացվել ու ընտրվել է որպես ՀՖՖ գործկոմի անդամ:

««Շիրակ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Տիգրան Վիրաբյանին կատարած աշխատանքի և մեր ակումբի զարգացման գործում ներդրած ջանքերի համար՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք: Վստահ ենք՝ Տիգրան Վիրաբյանը ջանք չի խնայի ոչ միայն ֆուտբոլային Գյումրու, այլ ֆուտբոլային մարզի առջև ծառացած խնդիրները բարձրաձայնելու և դրանց լուծումները գտնելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։

--00—ՅՄ