Թուրքիայի ներքին գործերի նախարարն այցելել է թուրք-իրանական սահման

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News

a6b01441-ab75-42b2-8eb3-6c5fc368d4e3.jpg

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիqայան այցելել է Թուրքիա-Իրան սահման` ծանոթանալու թուրքական կողմի պնդմամբ՝ անվտանգության նկատառումներով կառուցվող պատի շինարակական, խրամատների կահավորման և առընթեր իրականացվող այլ աշխատանքների հետ: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Նախարարը մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների և զինվորականների հետ նախ շրջել է Վանի տարածքում, ապա այցելել Մերսին նահանգի Քուրուդերե գյուղում և Թոնդրակ լեռան վրա տեղակայված թուրքական ռազմաբազաներ:

Ռազմաբազա կատարած այցերի ընթացքում Յերլիքայային զեկուցել են կատարված անվտանգային միջոցառումների և զինտեխնիկայի հագեցվածության մասին:

Նշենք, որ Թուրք-իրանական սահմանին 64կմ երկարությամբ կառուցվող պատի շինարարական աշխատանքները սկսվել են 2021-ին: 

Թուրքական կողմը պատճռաբանում է, որ պատը կառուցվում է աֆղանցի փախստականների անօրինական մուտքը Թուրքիա կանխելու նպատակով:

--00—ԶՀ