ՄԻՊ աջակցությամբ եղբայրների զինգրքույկներում ավելացվել է մարտերին մասնակցելու մասին գրառումներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

f6493ed7b4ff35_6493ed7b4ff7c.thumb_.jpg

Քաղաքացին դիմել է Պաշտպանի աջակցությանը որդիների զինվորական գրքույկներում մարտական գործողություններին մասնակցելու, ինչպես նաև մարտական հերթապահություն իրականացնելու վերաբերյալ համապատասխան գրառումներ կատարելու հարցում:

Հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

«Ըստ դիմումատուի՝ իր երկվորյակ որդիները՝ որպես ժամկետային զինծառայողներ, մասնակցել են Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմին, սակայն նրանց զինվորական գրքույկներում մարտական գործողություններին մասնակցության, ինչպես նաև մարտական հերթապահություն իրականացնելու վերաբերյալ  գրառումներ չկան։

Բարձրացված հարցի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է հասցեագրել Պաշտպանության նախարարին։ Արդյունքում,   զինվորական գրքույկներում կատարվել են համապատասպան գրառումները»։

--00--ԶՀ