Անհանգստացած ենք Արմեն Աշոտյանի կալանավորմամբ, ԵԽ-ն հետևում է իրավիճակին․ Կովաչով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24news

kovachev
Եվրոպական խորհրդարանի ԵԺԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչովը անդրադարձել է ՀՀԿ փոխխոսնակ Արմեն Աշոտյանի կալանավորմանը․

«Անհանգստացած եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմամբ։

Քաղաքական հետապնդման նպատակով դատական  համակարգի օգտագործման հետ կապված կասկածները պետք է փարատվեն։ 

Արդար և թափանցիկ դատավարության կոչ եմ անում: Եվրոպական խորհրդարանը կշարունակի ուշադիր հետևել իրավիճակին»։ 

--00—ՍՊ