Փաշինյանն ո՞ւմ է մեղադրում պարտության համար՝ Օնիկը, Տոնոյանը, Մ. Արզումանյանն իր նշանակած կադրերն են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

Շուշիում հիմա ադրբեջանական դրոշն է ծածանվում, եթե ՌԴ նախագահի առաջարկը ընդունվեր, Շուշիում հայկական դրոշն էր ծածանվելու, շուշեցիներն էլ, որպես ազգային փոքրամասնություն, կբնակվեին ԼՂ-ում և Արցախն ավելի լավ կարգավիճակում կլիներ, քան հիմա է: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստի ժամանակ հնչեցրած հայտարարություններին:

Պատգամավորի խոսքով, Փաշինյանն իր ելույթի ժամանակ խեղաթյուրել է փաստերը՝ փորձ անելով իր վրայից պատասխանատվությունը գցել ուրիշների վրա՝ մեղադրելով նաև երեք նախագահներին: «Փաշինյանի խոսքերից պարզ է դառնում, որ պատերազմի օրերին որպես գերագույն հրամանատար իր տեղում չի եղել, Օնիկ Գասպարյանին, Միքայել Արզումանյանին, Դավիթ Տոնոյանին ինքն է նշանակել և ինքն էլ պատասխանատվություն է կրում իր նշանակած կադրերի հաջողությունների ու ձախողումների համար, ո՞ւմ վրա է մունաթ գալիս»,- ավելացրեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերինե Միքայելյան

--00—ԱՊ