Արդշինբանկն առաջարկում է սպասարկման շահավետ տարբերակներ ֆիզիկական անձանց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

ա

Արդշինբանկը ներկայացրել է ծառայությունների երկու փաթեթ՝ Optimal և Advanced, հարմարեցված ֆիզիկական անձանց, ովքեր գնահատում են անհատականացված բանկային ծառայությունները:

Մանրածախ բիզնեսի տնօրեն Արտակ Խաչատրյանի խոսքով, նոր լուծումները անհատ հաճախորդներին հնարավորություն են տալիս անվճար օգտվել մի քանի բարձր պահանջարկ ունեցող ծառայություններից. «Դուք վճարում եք միայն մեկ անգամ և ամբողջ տարվա ընթացքում օգտվում ծառայություններից: Ընտրելով այս փաթեթները՝ հաճախորդները կարող են օգտվել անհատականացված սպասարկումից և խնայել արժեքավոր ժամանակը:»,- ասաց Ա. Խաչատրյանը:

 

Optimal փաթեթի շրջանակներում հաճախորդները կարող են.

·         բացել բանկային հաշիվ ՀՀ դրամով

·         պատվիրել Mastercard Standard, Visa Classic կամ Visa Gold դեբետային քարտ

·         ակտիվացնել i-Banking ծառայությունը

·         կատարել գործարքների հեռավար պատվիրում և հաստատում Mօbile Banking հավելվածով

·         օգտվել անհատական մենեջերի ծառայությունից:

 

Advanced փաթեթի շրջանակներում հաճախորդները կարող են.

·         բացել բանկային հաշիվ ՀՀ դրամով

·         բացել 3 հատ բանկային հաշիվ ցանկացած արժույթով

·         պատվիրել Mastercard Black Edition պրեմիում դասի քարտ և Priority Pass քարտ

·         ստանալ 2 անձի համար անվճար մուտք Priority Pass ցանցի բիզնես սրահներ

·         ակտիվացնել i-Banking ծառայությունը

·         կատարել գործարքների հեռավար պատվիրում և հաստատում Mօbile Banking հավելվածով

·         օգտվել անհատական մենեջերի ծառայությունից:

 

Վերոնշյալ փաթեթների թողարկման և սպասարկման պայմաններին կարող եք ծանոթանալ՝ անցնելով https://bit.ly/40nfuRw հղումով:

 

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

--00—ԱՊ