Fly Arna-ն մեկնարկում է թռիչքները դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

rt

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը մեկնարկում է չվերթները դեպի Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայան:  

Դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան չվացուցակն ուժի մեջ է 2023 թվականի հուլիսի  8-ից (բոլորը տեղական ժամանակով).  

 

Չվերթ

Մեկնում

Ժամ

Ժամանում Ժամ

Օդանավ.

Հաճախականություն

G6 395

Երևան

16:45

Մոսկվա

(Վնուկովո օդանավակայան)

19:25

A320

երկ/հնգ/շբթ/կրկ

G6 396

Մոսկվա

(Վնուկովո օդանավակայան)

20:25

Երևան

01:20

A320

երկ/հնգ/շբթ/կրկ

«Մենք շարունակում ենք ընդլայնել մեր թռիչքների աշխարհագրությունը՝ այսուհետ Երեւանից Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք մեկնող մեր ուղեւորներին ճանապարհորդելու էլ ավելի շատ հնարավորություն տալով։

Մեր նպատակը եղել և մնում է մեր ուղևորներին հարմարավետ և հաճելի ճամփորդական փորձառությամբ ապահովելը, և մենք ուրախ ենք, որ այսուհետ հնարավորություն կունենանք էլ ավելի շատ ուղևորներ հյուրընկալել մեր օդանավերում ազգային ավիաուղիներին հարիր հայկական հյուրընկալությամբ և ջերմությամբ», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:   Չվերթները կարելի է ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի (www.flyarna.com), զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով:  

Fly Arna-ն առաջարկում է հուսալի եւ մատչելի ապրանքներ ու ծառայություններ։ Airbus A320 ինքնաթիռի սրահում նստատեղերի միջեւ այնպիսի տարածք է նախատեսված, որն ապահովում է ուղեւորների հանգիստը թռիչքի ընթացքում: Օդանավի «Sky Café» ճաշացանկում կարող եք գտնել տարբեր թեթեւ նախուտեստներ եւ սենդվիչներ՝ մատչելի գներով: Օդանավը համալրված է «SkyTime» սթրիմին:

 

--00—ԱՊ