Արթիկի գիշերային ակումբում հրդեհ է բռնկվել. այրվել է գույքը և ջերմահարվել առաստաղը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

photo_5220082597516922797_x

Հունիսի 18-ին, ժամը 03։32-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արթիկ քաղաքի գիշերային ակումբի նկուղում ծուխ է նկատվում: Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:00-ին, մարվել՝ 04:45-ին: Մասամբ այրվել է գույքը և ջերմահարվել՝ կախովի առաստաղը (մոտ 30 քմ):

 --00—ԱՊ