Հրշեջները մարել են Եղվարդում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

․

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 17-ին, ժամը 12։55-ին ահազանգ է ստացել, որ Եղվարդ քաղաքի Գարգեին Նժդեհի փողոցում գտնվող երկհարկանի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկին հարակից ավտոտնակի, անասնագոմի և խոհանոցի տանիքում (մեկ ընդհանուր տանիք):

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 13:33-ին, մարվել՝ 15:00-ին: Այրվել են ավտոտնակի, անասնագոմի, խոհանոցի (մոտ 50 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը և մոտ 4 խմ վառելափայտ:

--00--ԱՀ

Տեսանյութեր