ԵՄ դիտորդական առաքելության անդամները Երասխում կառուցվող գործարանի տարածքում են․ ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24news

ԵՄ

ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը թվիթերյան իր էջում հաղորդել է, որ Հայաստանում գտնվող ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության անդամներն այցելել են Երասխում կառուցվող գործարանի տարածք․

«ԵՄ դիտորդներն այցելել են Երասխի մետալուրգիական գործարանի կառուցման տարածք, որը գտնվում էր ադրբեջանական կրակոցների տակ»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ այսօր՝ հունիսի 14-ին, ադրբեջանական կողմը կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել Հնդկաստանի երկու քաղաքացիներ։

--00—ՍՊ