Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը կիրականացնի ՌԴ ԱԴԾ-ն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

ec69d663839639b9ac192328446729e1

2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության համաձայն՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով վերահսկողութուն կիրականացնեն Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները։ Այս մասին «Մոսկվա-Բաքու» պարբերականի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի կողմից վերահսկողություն կիրականացվի Ադրբեջանի հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ։

«Բանակցություններն ընթանում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության 9-րդ կետի հիման վրա՝ դրա դրույթների շուտափույթ իրականացման նպատակով։ Նախատեսվում է վերականգնել առկա և նոր տրանսպորտային հաղորդակցությունները, որոնք Նախիջևանի ԱՀ-ն կապում են Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ։ Կապահովվի ինչպես ուղևորափոխադրումների, այնպես էլ բեռնափոխադրումների, ինչպես նաև տրանսպորտային միջոցների իրականացումը»,-ասել է նա՝հավելելով, որ այս պահին տեխնիկական մանրամասների համաձայնեցման շուրջ քննարկումներ են ընթանում։

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Մոսկվայում կայացել է Հարավային Կովկասի տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստը Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների մասնակցությամբ։

--00—ՅՄ