ՌԴ ԱԴԾ-ն զանգվածային սպանությունների կազմակերպման կասկածանքով 13 մարդու է ձերբակալել

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News  

դաշնային ծառայություն

Ռուսաստանի Դաշնության անվտանգության ծառայությունը մի շարք տարածքներում  Ռուսաստանի 13 քաղաքացու է ձերբակալել, ովքեր զանգվածային սպանություններ էին պլանավորում ինքնաշեն պայթուցիկների, սառը զենքի օգնությամբ։  Այս մասին հայտնել է անվտանգության ծառայությունը։ 

 Նրանցից 11-ն ինտերնետային փակ խմբի անդամներ են։

Պլանավորված հարձակումներից մեկը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 1-ին դպրոցում:

Նշված անձանց հանցավոր ծրագրերը հաստատվում են նրանց անձնական օրագրերում և գաջեթներում առկա տեղեկություններով:

Նրանց մոտ հայտնաբերվել են հրկիզիչ և պայթուցիկ սարքերի պատրաստման հրահանգները, գրոհների սխեմաները, չորս պատրաստի ինքնաշեն ռումբ, դրանց հավաքման համար նախատեսված մասեր։

-- 00—ՄՀ