Երևանը 2024 թ. կհյուրընկալի ՎԶԵԲ-ի ամենամյա հավաքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

b425b16f-ff97-4224-ad93-8934e48df668.jpg

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ամենամյա հավաքը 2024 թվականին տեղի կունենա Երևանում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Բանկը Հայաստանի կառավարության հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել իր հավաքը հաջորդ տարի Երևանում անցկացնելու մասին։

Հուշագիրը Սամարղանդում ստորագրել են ՎԶԵԲ-ի գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչին և Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Երևանում կայանալիք հավաքը կլինի Բանկի 33-րդ հավաքը։ Ամենամյա հավաքները Բանկի օրացույցում ամենակարևոր միջոցառումն է։

Հավաքի ընթացքում կկայանա Բանկի կառավարման խորհրդի նիստը, որը Բանկի բարձրագույն մարմինն է։

Հավաքի ընթացքում նախատեսված է նաև բիզնես ֆորում, որին կմասնակցեն բիզնեսի ներկայացուցիչներ, ներդրողներ, պետական չինովնիկներ, լրատվամիջոցներ․ նրանք կմասնակցեն պանելային քննարկումների։

--00—ԶՀ