Ֆրանսիական հայտնի ամսագիրը հրապարակել է Էրդողանի ծաղրանկարը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

3f337bda-0043-40a0-b224-a970daee66d0.jpg

Ֆրանսիական «Charlie Hebdo» ամսագիրը իր շապիկին հրապարակել  է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարը, ինչը մեծ սկանդալ է առաջացրել Թուրքիայում։ Բարձրաստիճան պաշտոնյաները մեկը մյուսի հետևից արձագանքող գրառումներ են արել Twitter-ում։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Քալընը պատասխանել է ֆրանսիական Fransız «Charlie Hebdo» ամսագրի հրապարակած ծաղրանկարին՝ «Մինչ  լաթի կտորները խելքը կորցրել  են․․․ մենք ճիշտ  ուղու վրա ենք։ Վատությունը երբեմն այսպիսինն է։ Լավերին ճանապարհ է ցույց տալիս։ Մ՛ի անհանգստացեք,  «Charlie Hebdo»։ Մեր ազգը ձեզ ավելի բարձր ձայնով, ամենալավ  պատասխանը կտա  մայիսի 28-ին»։

Ծաղրանկարին անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը, նշելով որ՝  «Charlie Hebdo» ամսագիրը, Էրդողանին թիրախավորող «անմարդկային ծաղրանկար է հրապարակել ու ևս մեկ անգամ աշխարհին ապացուցել, թե որքան զզվելի է»։

Ի հավելումն իր խոսքերի՝ Ալթունը գրել է. «Կարծես թե մայիսի 14-ին կայացած ընտրություններում մեր նախագահի մեծ հաջողությունը ստիպեց այս անպատիվներին կորցնել իրենց քունը, ցրել հիվանդագին տրամադրությունը և փսխել  ատելություն։ Ինչ էլ անեք չեք, կարող վախեցնել Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Մեզ չեք կարող շեղել ճիշտ ճանապարհից։ Խստորեն դատապարտում ենք այս անբարոյականությունը և խղճահարությամբ նայում նրանց, մինչ նրանք պայքարում են հուսահատության դեմ»։

--00—ԶՀ