Հայերն ավելի անձայն կդառնան այս ժամանակահատվածում. Փայլանը հիասթափված է Թուրքիայի ընտրություններից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

b7e58982-29a2-4016-be91-9fa707575342.jpg

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով դաշինք է կազմել ազգայնականների ու ծայրահեղականների հետ, կարողացավ հաղթել մայիսի 14-ի ընտրություններում և կունենա խորհրդարանական մեծամասնություն։

Սա նշանակում է, որ Թուրքիան առաջիկայում ավելի ազգայնական կդառնա, իսկ ազգայնական Թուրքիան ավելի մեծ դժվարությամբ է հարաբերությունները կարգավորելու Հայաստանի հետ։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Թուրքիայի 27-րդ գումարման խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանը։

--00—ԶՀ