Այս տխմար քաղաքականությամբ Թուրքիան ոչ թե կնվազեցնի գնաճը, այլ՝ կավելացնի․ Փայլան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 27,  24 News

փայլան

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում անդրադարձել է գնաճի (ինֆլյացիա) նվազեցմանը միտված Թուրքիայի վարած քաղաքականությանը: Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։

Փայլանը մասնավորապես նշել է.

«Մինչ Թուրքիայի վիճակագրական ծառայությունը (TÜİK) կանխատեսում է 50%, իսկ «Halk» բանկը 100% համընդհանուր գնաճ, Կենտրոնական բանկի նախագահը հայտարարում է, որ մինչև տարեվերջ համընդհանուր գնաճը կկազմի 23 %: Ինչպե՞ս եք նվազեցնելու գնաճը: Դոլարով երաշխավորված տոկոսներո՞վ: Իսկ եթե դոլարը արժևորվի՞: Այս տխմար քաղաքականությամբ Թուրքիան ոչ թե կնվազեցնի գնաճը, այլ՝ կավելացնի»:

--00—ՄՀ

Տեսանյութեր