Բրյունետը «Եվրատեսիլ-2023»–ի եզրափակչում է

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

բրուն

Ավարտվեց «Եվրատեսիլ 2023»-ի երկրորդ կիսաեզրափակիչը։ 

Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետն իր Future lover երգով անցավ եզրափակիչ փուլ, որը կկայանա մայիսի 13-ին։

Պայքարը եզրափակչում կշարունակեն հետևյալ երկրների ներկայացուցիչները`

  • Ալբանիա
  • Կիպրոս
  • Էստոնիա
  • Բելգիա
  • Ավստրիա
  • Լիտվա
  • Լեհաստան
  • Ավստրալիա
  • Հայաստան
  • Սլովենիա:

Հիշեցնենք՝ «Եվրատեսիլ 2023»-ի առաջին կիսաեզրափակիչը կայացել էր մայիսի 9-ին, որի արդյունքով եզրափակիչ էին անցել Խորվաթիան, Մոլդովան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Չեխիան, Իսրայելը, Պորտուգալիան, Շվեդիան, Սերբիան եւ Նորվեգիան։ Ադրբեջանը դուրս է մնացել պայքարից։ 

--00—ՍՊ