Փաշինյանի օգնականը 10 օրով մեկնում է Չինաստան. նա կմասնակցի «Հայացք Արարատից» ցուցահանդեսի բացմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
 

gov_building.jpg

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, վարչապետի օգնական Հակոբ Աբրահամյանը մայիսի 16-26-ը կգործուղվի Չինաստան:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝

«Հայացք Արարատից» ցուցահանդեսի բացմանը մասնակցելու և աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական Հակոբ Աբրահամյանին 2023 թվականի մայիսի 16-26-ը ներառյալ գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Ֆուցզիան նահանգ, Ֆուչժոու):

Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը:

Հատկանշական է, որ Հակոբ Աբրահամյանը մայիսի 11-15, նաեւ մայիսի 29-ին արձակուրդ է վերցրել:

--00—ԶՀ