«Բրավո՛, Հենո». ՀՖՖ-ն արձագանքել է Մխիթարյանի փայլուն ելույթին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

3cf95861-faae-41c7-bf1a-6ff23ad4facf.jpg

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արձագանքել է Հենրիխ Մխիթարյանի՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Միլան»- «Ինտեր» խաղում ցուցադրած ելույթին:

«Բրավո՛, Հենո՛:

Հենրիխ Մխիթարյանը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ դարձավ ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում:

Մխիթարյանը նաև ճանաչվեց «Միլան»-«Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ», - ասվում է ՀՖՖ-ի տարածած հաղորդագրության մեջ:

--00—ԶՀ