Հայտնի են Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

․

Շվեյցարիայի Նիոն քաղաքում՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, ավարտվել է Չեմպիոնների լիգայի 2022-23 թթ․ մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանությունը։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

Ձևավորվել են հետևյալ խմբերը՝

Խումբ A – «Այաքս», «Լիվերպուլ», «Նապոլի», «Ռեյնջերս»

Խումբ B – «Պորտու», «Ատլետիկո», «Բայեր» Լևերկուզեն, «Բրյուգե»

Խումբ C – «Բավարիա», «Բարսելոնա», «Ինտեր», «Վիկտորիա Պլզեն»

Խումբ D – «Այնտրախտ», «Տոտենհեմ», «Սպորտինգ», «Մարսել»

Խումբ E – «Միլան», «Չելսի», «Զալցբուրգ», «Դինամո» Զագրեբ

Խումբ F – «Ռեալ», «Լայպցիգ», «Շախտյոր» Դոնեցկ, «Սելթիկ»

Խումբ G – «Մանչեսթեր Սիթի», «Սևիլյա», Դորտմունդի «Բորուսիա», «Կոպենհագեն»

Խումբ H – ՊՍԺ, «Յուվենտուս», «Բենֆիկա», «Մաքաբի Հայֆա» 

Հանդիպումների նախնական ժամանակացույցը հետևյալն է՝

Տուր 1 – սեպտեմբերի 6/7

Տուր 2 – սեպտեմբերի 13/14

Տուր 3 – հոկտեմբերի 4/5

Տուր 4 – հոկտեմբերի 11/12

Տուր 5 – հոկտեմբերի 25/26

Տուր 6 – նոյեմբերի 1/2

1/8 եզրափակիչի վիճակահանությունը նախատեսված է նոյեմբերի 7-ին։

--00--ԱՀ