Հետապնդում են լուրջ ուղի անցած զինվորականներին, ում վրա էլ կեղտ չգտան, հեռացրին. Տիրան Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ բանակում, մասնավորապես զինվորական ճանապարհ անցած անձանց նկատմամբ հետապնդումները սկսվել է դեռևս 2018 թվականից․ «Եղել են զինվորականներ, որոնք ունեցել են բավական լուրջ անցած ուղի, մի մասը կարողացավ դիմակայել՝ ունենալով ավելի բարձր գաղափարներ, նպատակներ, իսկ մյուս մասը համբերության, դիմադրողականության տեսանկյունից ավելի քիչ կարողացան համակերպվել իրավիճակին»։

Խաչատրյանի խոսքով, «ում հետ խոսում ես, շփվում բոլորը դեմ են գործող իշխանությանը, դժգոհում են, սակայն, երբ գործելու ժամանակն է գալիս, բոլորը հայտնվում են դիտորդի, կողքից նայողի դերում»։ «Այն մարդիկ, ովքեր չեն համակերպվում, չեն ընդունում, չեն ցանկանում այս վիճակը շարունակվի, պետք է համախմբվեն և օրինական քայլեր ձեռնարկեն այն ամենի դեմ, ինչն ընդունելի չէ»,-հավելեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ