ՀՀ շախմատի ակադեմիան «Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրի հետ համատեղ հուշամրցաշար է անցկացնում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

photo_2023-05-05_17-42-55

Հայաստանի շախմատի ակադեմիան «Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրի հետ համատեղ 2023 թ․ մայիսի 2-12-ը անցկացնում է Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը։ Մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով, 9 խաղափուլով, ՖԻԴԵ-ի կանոններին համաձայն։

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, «Ջերմուկ Աշխարհ» հյուրանոցի տնօրեն Կարեն Ավագյանը, ինչպես նաև Ջերմուկի քաղաքապետը և փոխքաղաքապետը։

գբդբդե

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 4 մլն ՀՀ դրամ, որից 1-ին հորիզոնականը զբաղեցնողը կստանա 1 500 000 դրամ, 2-րդը՝ 1 100 000 ՀՀ դրամ, 3-րդ տեղը զբաղեցրած մասնակիցը՝ 800000 և, համապատասխանաբար, 4-րդ մրցանակակիրը՝ 600 000 ՀՀ դրամ։

Նշենք նաև, որ մրցաշարին մասնակցում են շախմատիստներ ԱՄՆ-ից, Իրանից, Հայաստանից, Հնդկաստանից, Չեխիայից, Ուզբեկստանից և Գերմանիայից։

դբգդֆբ

--00—ՅՄ