Էրդողանի նպատակը ՀՀ-ի փոխարեն «էրմենիսթան» ցուցանակով ռեզերվացիա ունենանելն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

Vardan-Voskanyan-8

Ըստ էրդողանական վարչախմբի բարձրաստիճան ներկայացուցչի՝ Թուրքիայի օդային տարածքի փակումը հայկական օդանավերի թռիչքների համար պայմանավորված է Երևանում ընդամենը մեկ արձանի բացմամբ։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Հիմա մի պահ մտքով մոդելավորեք, որ Հայաստանից և դեպի Հայաստան ցամաքային բեռնափոխադրումները հիմնականում կատարվեին Թուրքիայի տարածքով, և այդ ճանապարհը հենց այս պահին փակվեր, դիցուք, այն բանի համար, որ Երևանում չեն ապամոնտաժում Անդրանիկ Օզանյանի արձանը։

Էրդողանական վարչախմբի նպատակն իր համար «վատթարագույն» սցենարում Հայաստանի փոխարեն «էրմենիսթան» ցուցանակով ռեզերվացիա ունենալն է, այնպես որ այդ ուղղությամբ, իբր, զարգացման հեռանկարի որևէ հույս փայփայելն անմիտ պատրանք է և ոչ ավելին»։

--00—ՅՄ