Վերին Հոռաթաղում երիտասարդը հարձակվել է տանտիրուհու վրա և գումար պահանջել․նախաքննությունն ավարտվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

256564

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնում նախաքննությունն ավարտվել և մեղադրական եզրակացությունը հաստատելու համար հսկող դատախազին է ուղարկվել քրեական գործն՝ ըստ մեղադրանքի 2000թ. ծնված Ա.Մ.-ի՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով՝ Ա.Մ.-ի կողմից ուրիշի գույքը հափշտակելու նպատակով 2023 թվականի փետրվարի 19-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, դիմակավորված, ձեռնոցներով, ԱՀ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքում գտնվող, նույն համայնքի բնակչուհի առանձնատուն ապօրինի մուտք գործելու և որպես զենք օգտագործվող առարկա հանդիսացող դանակի գործադրմամբ տանտիրուհու վրա հարձակվելու և կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով գումար պահանջելու դեպքով։

2022թ. փետրվարի 22-ին ԱՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով Ա.Մ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ