ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News
Կանադայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ադրբեջանական կողմին բացել Լաչին տանող ճանապարհը.
«Կանադան խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից հսկիչ-անցագրային կետի տեղադրմամբ։
Այս գործողությունն ակնհայտորեն խաթարում է տարածաշրջանում խաղաղ գործընթացն ու կայունությունը։
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին վերաբացել Լաչինի միջանցքը։ Այն պետք է լինի անարգել ազատ տեղաշարժն ապահովելու համար։
Կանադան կոչ է անում երկու կողմերին վերսկսել բանակցությունները և զերծ մնալ սահմանին հետագա էսկալացիայից կամ թշնամական գործողություններից», - հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարարը։
--00—ՍՊ