Ադրբեջանական նոր անցակետը Հակարի կամրջի վրա խախտում է միջազգային իրավունքը․ Ռենատա Ալտ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

1109518

Գերմանիայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Ռենատա Ալտը  հայտարարել է, որ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը միջազգային իրավունքի խախտում է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռենատա Ալտն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում։

«Ադրբեջանական նոր անցակետը Լեռնային Ղարաբաղում Հակարի կամրջի վրա խախտում է միջազգային իրավունքը, ավելի է դժվարացնում մարդկանց ազատ տեղաշարժը և մատակարարումները տարածաշրջան: Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները, կատարի Արդարադատության միջազգային դատարանի պահանջները»,-գրել է Ալտը։

--00—ՅՄ