Ֆրանսիայի ԱԳՆ-ն դատապարտում է Լաչինի միջանցքի նոր ճանապարհի մուտքի մոտ անցակետի ստեղծումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

նկար

Ֆրանսիայի ԱԳՆ-ն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր ճանապարհի մուտքի մոտ անցակետի ստեղծումը։

«Դա հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վնասում է բանակցային գործընթացին», - ասվում է հայտարարությունում։

Փաստաթղթի համաձայն՝ Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում կատարել իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝ իրականացնել Միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի վճռում նշված միջոցները։ Ըստ այդմ՝ պահանջվում է Լաչինի միջանցքով ապրանքների, մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժի վերականգնում, Արցախի բնակչության գազամատակարարման և էլեկտրաէներգիայի անխափան մատակարարում։

--00—ԼՄ