«HALO Trust»-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Լաչինի միջանցքի շրջափակման հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News

Capture

«HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Լաչինի միջանցքի շրջափակման հետ:

Կազմակերպությունը լրջորեն մտահոգված է միջանցքի շարունակվող շրջափակման, որը միակ մուտքն է ապահովում Լեռնային Ղարաբաղ։

«HALO Trust»-ը հույս ունի արագ լուծել խնդիրը և մշտական կապի մեջ է գործընկերների և այլ մարդասիրական կազմակերպությունների հետ ՝ անհրաժեշտության դեպքում մարդասիրական օգնությունը համակարգելու համար:

--00—ՅՄ