Անկախ ծանր իրադրությունից՝պետք է հիշել՝ եղել են մարդիկ՝ անհուսալի վիճակներում կռիվ են տվել, հաղթել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

թաթուլ

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հրամանատարներից, Արցախի հերոս Թաթուլ Կրպեյանի երկնային ծննդյան օրն է:

Ուսումը կիսատ թողած և Արցախի պաշտպանությանը զինվորագրված Կրպեյանին բաժին էր հասել պայքարելու և հերոսանալու առաքելությունը:

Անկախ ծանր իրադրությունից միշտ պետք է հիշել, որ մարդիկ, որոնցից շատերը նահատակվել են, իսկ ոմանք ապրում են մեր կողքին, նույնիսկ անհուսալի թվացող իրավիճակներում կռիվ են տվել ու հաղթել:

Այդպիսին էր Թաթուլ Կրպեյանը և այն բոլոր մեր հայրենակիցները, ովքեր ժամանակին պայքարի դրոշակը վերցրեցին ու իրենց նետեցին ռազմաճակատ:

Հավերժ փառք մեր ընկած հերոսներին»։ 

--00—ՍՊ