Քո վարչապետ մնալու պարագայում բոլոր շանսերը կան Արագածը թշնամուն հանձնելու համար․ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

image_750x_635bfb0a09435

Մի անհանգստացիր, քո վարչապետ մնալու պարագայում բոլոր շանսերը կան Արագածը թշնամուն հանձնելու ու Արագածի նվիրված նկարների ցուցահանդես անելու համար։ Այս մասին գրում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Փորձանք բերած Նիկոլն ասում է՝ ես չեմ լսել, որ մեզնից որևէ մեկը սեր արտահայտի Արագածի նկատմամբ, որևէ մեկի տանը նկար չեմ տեսել։

Բա մարդ 48 տարի ապրի, թերթի խմբագիր լինի, գաղութ նստի, պատգամավոր դառնա, վարչապետ աշխատի ու չգիտակցի Արարատ լեռան խորհուրդն ու Արագածի հետ հակադրի. ի՞նչ ասես նրան … խղճում եմ։

Արարատի խորհորդը մարդկության վերածնունդն է, Նոյան տապանն է, հայության վերածնունդն է։

Ուղեղդ մտնու՞մ է, թե՞՝ ոչ։

Իսկ Արագածի մասով ասեմ, եթե դու մնացիր շուտով Արագածն էլ կհանձնվի թշնամուն»։

--00—ՅՄ