Միրզոյանը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մահվան մասին լուրերը մի քիչ չափազանցված են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

16473346385347.jpeg

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի մահվան մասին լուրերը մի քիչ չափազանցված են, չնայած Ադրբեջանի հայտարարություններին, այն գոյություն ունի։ Այս մասին ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք չենք կարող առաջնորդվել Ադրբեջանի հայտարարություններով, մանավանդ, որ Բաքուն տարբեր թեմաների շուրջ ունի տարբեր կարծիքներ, որոնք հակասում են միմյանց, լավ օրինակ է Լաչինի միջանցքի շրջափակման հարցը», - ասել է նա։

Ըստ Միրզոյանի, Մինսկի խմբի ոչ մի երկիր միայնակ չի կարող վերացնել այն մեխանիզմը, որի ձևավորմանը մասնակցել են մի քանի պետություններ։ «Ուստի Մինսկի գործընթացը և ձևաչափը գոյություն ունի։ Ուղղակի օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների պատճառով հարթակի գործունեությունը սառեցված է», - հավելել է նա։

--00—ԶՀ