Եղեգիս գետի կամուրջը միակողմանի երթևեկելի է, փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

1

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։

--00—ԼՄ