Քրեական ոստիկանության ծառայողների հերթական հատուկ միջոցառումը մի շարք հյուրանոցներում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

2019-2023 թթ. հանցավորության դեմ պայքարի համատեղ միջոցառումների Միջպետական ծրագրի շրջանակներում ոստիկանությունը շարունակում է պարբերաբար իրականացնել անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության

Քրեական ոստիկանության անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի կազմակերպած հերթական միջոցառումները մարտի 29-ին և ապրիլի 4-ին էին։ Այն իրականացվեց Մալաթիայի բաժնի ծառայողների հետ։

Ստուգայցեր կատարվեցին Մալաթիայի բաժնի սպասարկման տարածքի հյուրանոցներում ու վարձակալած բնակատեղիներում։ Հայտնաբերվեցին և անձնագրային ու վիզաների վարչություն ներկայացվեցին առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով բնակվող շուրջ երկու տասնյակ օտարերկրյա քաղաքացիներ։ Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Նմանօրինակ միջոցառումները շարունակական են։

--00—ՅՄ