Թուրքիան շարունակում է ցնցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

b6400afb-d02d-4212-8227-88aa2947beea.jpg

Թուրքիայի Բոլքու քաղաքում  մարտի 16-ին երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետի վարչությունը (AFAD): Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Ըստ տեղեկության՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է  4.8 մագնիտուդ:

Վարչության ղեկավարի փոխանցմամբ, այս պահին քաղաքում վտանգավոր իրավիճակ չկա:

Հիշեցնենք որ, փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմ․ Մարաշ) նահանգի Փազարջըք (7.7 մագնիտուդ) և Էլբիսթան (7․6 մագնիտուդ) շրջաններում տեղի էր ունեցել ավերիչ երկրաշարժ, որը զգացվել էր նաև հարակից նահանգներում։

--00—ԶՀ