Կլարա Ցետկինը և Մարտի 8-ը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

1

Այսօր մարտի 8-ն է, որոշ երկրներում այս օրը նշվում է որպես կանանց միջազգային տոն:

Ի՞նչ պատմություն ունի տոնը

Մարտի 8-ը՝ որպես կանանց միջազգային օր հաստատվել է 1910 թվականին, 1 տարի անց այն տոնվել է:

Օրվա հետ կապված ամենաառաջին պատմական իրադարձությունը տեղի է ունեցել 1857 թվականի մարտի 8-ին, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով: Պատճառը ցածր աշխատավարձն ու աշխատանքային վատ պայմաններն էին: Տոնի պատմությունն ավանդաբար կապվում է Կլարա Ցետկինի անվան հետ, որը կազմակերպում է կանանցից կազմված հեղափոխական ջոկատ, որը կանանց անզուսպ էներգիան ուղղորդում է շահագործողների դեմ պայքարին:

Կանաց միջազգային օրն առաջին անգամ նշվեց Նյու Յորքի հայտնի իրադարձություններից կես դար անց՝ 1911 թ.-ին որոշված օրը, 4 երկրներում (Ավստրիա, Գերմանիա, Դանիա, Շվեյցարիա): 1912  թ.-ին օրը նշվեց դարձյալ «նեղ շրջանակով», այս անգամ` մարտի 12-ին: 1913-ին կանանց օրը Գերմանիայում նշվեց մարտի 12-ին, Ավստրիայում, Չեխիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Շվեյցարիայում` մարտի 9-ին, Ռուսաստանում եւ Ֆրանսիայում` մարտի 2-ին: Եվ միայն 1914 թ.-ի մարտի 8-ին տոնը միաժամանակ նշվում է վեց երկրում` Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում։ Նիդերլանդներում, Ռուսաստանում, Շվեկցարիայում, քանի որ այդ օրը կիրակի էր եւ ոչ աշխատանքային:

Առաջին աշխարահամարտը Եվրոպային ստիպում է մոռանալ տոները, բայց Ռուսաստանում բոլշևիկյան հեղափոխությունից անմիջապես հետո կանանց միջազգային տոնը կրկին հիշվում է, ստանում պաշտոնականի կարգավիճակ:

Վարկած կա նաև, որ մարտի 8-ի պատմությունը կապվում է գարնան սկզբին նշվող հրեական Պուրիմ տոնի հետ: Ըստ մի վարկածի՝ Կլարա Ցետկինն առաջարկում է այս տոնը նշել Պուրիմի հակադրությամբ հրեա կանանց կրոնական սովորույթներից հետ պահելու համար: Այլ վարկածի համաձայն՝ այն շղարշ է` հրեական տոնն ամբողջ աշխարհում նշելու համար:

Ո՞ր երկրներում է նշվում Մարտի 8-ը

Փաստացի մարտի 8-ն այսօր նշում են միայն նախկին Խորհրդային հանրապետություններում: ԱՊՀ երկրներից Հայաստանում, Ռուսաստանում, Ադրբեջանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Մոլդովայում, Տաջիկստանում, Թուրքմենստանում: Ուկրաինայում տոնը նշվում է որպես Կանանց միջազգային օր, իսկ Բելառուսում եւ Ուզբեկստանում` միայն Մայրության օր: Տոնը նշվում է նաև Վրաստանում:

Երբանի՞ց Մարտի 8-ը տոնվում Հայաստանում

Հայաստանում Մարտի 8-ը առաջին անգամ նշվել է 1919 թվականից: Սակայն Հայաստանն այն եզակի երկիրն է, որտեղ Կանանց միջազգային տոնի օրը մեկնարկում է հասարակության կողմից հռչակված ոչ պաշտոնական միամսյակը, որն ավարտվում է ապրիլի 7-ին՝ մայրության ու գեղեցկության օրը:

Անկախությունից հետո Հայաստանում փորձեցին մարտի 8-ը հանել տոնացույցից,  որպես այլընտրանք առաջարկվեց ապրիլի 7-ը՝ Մայրության և գեղեցկության օրը, սակայն մարտի 8-ն այն վերականգնվեց:

--00—ԼՄ