Դուք անգնահատելի ներդրում ունեք ինչպես թիկունքում, այնպես էլ՝ աշխատանքային առաջնագծում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News 

ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի շնորհավորանքը մարտի 8-ի առթիվ

«Հարգելի՛ կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գարնանային ամենագեղեցիկ տոնի՝ մարտի 8-ի առթիվ:

Այս տոնը լրացուցիչ առիթ է ձեզ ակնածանքի, երախտիքի և գնահատանքի խոսքեր ուղղելու համար: Դուք ձեր փխրուն ուսերին անտրտունջ կրում եք ոչ միայն ձեր ընտանիքների, այլև մեր երկրի, պետության ամենատարբեր խնդիրները լուծելու պատասխանատվությունը՝ ազգանվեր առաքելություն իրականացնելով պետական և հասարակական բոլոր բնագավառներում:

Ուզում եմ երախտագիտությունս հայտնել արտակարգ իրավիճակների համակարգում աշխատող բոլոր կանանց. դուք անգնահատելի ներդրում ունեք ինչպես թիկուքում, այնպես էլ աշխատանքային առաջնագծում՝ չվախենալով ոչ մի դժվարությունից:

Հայոց պատմության բոլոր օրհասական պահերին ձեր հայրենասիրությամբ, նվիրումով, արդարամտությամբ եղել եք ձեր զավակների և ամուսինների կողքին, օգնել ճիշտ որոշումներ կայացնել: Այսօր՝ այս պատմական ժամանակահատվածում, դուք դարձյալ անելիք ունեք:

Հարգելի՛ կանայք, մայրեր, քույրեր կրկին անգամ շնորհավորում եմ՝ մաղթելով ձեզ և ձեր ընտանիքներին առողջություն, ներդաշնակություն ու խաղաղություն»:

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս